Բազմաթիվ խաղողագործներ ստացան այգիների համար բետոնե հենասյուներ

Գարնան սկզբին, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ Արմավիրի և Արարատի խաղողագործները առատ և առողջ բերք ունենալու համար Գագիկ Ծառուկյանից խնդրել էին այգիների համար բետոնե հենասյուներ: Ընդառաջ գնալով հենասյուների կարիք ունեցող խաղողագործների խնդրանքին Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ավելի քան երկու տասնյակ խաղողագործներ արդեն ստացել են անհրաժեշտ խմբաքանակը