Գյումրեցի վետերանները Մոսկվայում մասնակցել են հաղթանակի շքերթին

Գյումրեցի չորս վետերաններ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ գտնվում են Մոսկվայում: Նրանք մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին: Նախքան Մոսկվա մեկնելը վետերանները պատմել են իրենց հիշողությունների մասին: