Անցկացվել են խորհրդարանական լսումներ

Այսօր Ազգային ժողովում անցկացվել է Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգի, նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ թեմայով խորհրդարանական լսումներ։ Նախաձեռնությունը՝ Ծառուկյան խմբակցությանն է։ Կառավարության որոշմամբ մարտի 1-ից հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղեր գնելու համար քաղաքացին պետք է ունենա բժշկի դեղատոմս: Միայն դեղատոմսերով դեղերի վաճառքը առաջացրել էր քաղաքացիների, բժիշկների ու դեղատնատերերի դժգոհությունը: