Միջազգային չափանիշների մրցասեղաններ՝ Բազկամարտի ֆեդերացիային

Այսուհետև Հայաստանի մարզերում նույնպես հայ բազկամարտիկները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխան մարզագույքով: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Բազկամարտի Հայաստանի ֆեդերացիային տրամադրել է  միջազգային չափանիշներին համապատասխան մրցասեղաններ, որոնք հնարավորություն կտան լավագույնս նախապատրաստվել առաջիկա կարևորագույն ստուգատեսներին: