Կայացավ «Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» խորագրով համաժողովը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից ավելի քան 40 կուսակցությունների նախագահներ, պատգամավորներ և 60-ից ավելի պատվիրակներ: Երեկ Փարավոն հանդիսությունների սրահում նրանք մասնակցել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի Երևան 2017 համաժողովին, որի կարգախոսն էր՝Կառուցենք Ավելի Բարգավաճ Աշխարհ : Սա Եվրոպական պառլամենտի ամենազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպայիպահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի երբևէ ունեցած ամենախոշոր համաժողովն է եղել: Միջոցառմանը քննարկվել ենՀայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող քաղաքական և տնտեսական հարցեր: ԲՀԿ նախագահ ԳագիկԾառուկյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բազմաթիվ ոլորտներում կամուրջ լինել Եվրասիական Տնտեսական Միության եւԵվրոպական Միության միջեւ և իր պատրաստակամությունն է հայտնել դառնալ ցանկացած առողջ եւ հեռանկարային ծրագրիերաշխավորը։