Գ. Ծառուկյանը Պրահայում հանդիպել է համաշխարհային սպորտի ղեկավարների հետ

Նոյեմբերի 2-ին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 22-րդ Գլխավոր ասամբլեայի աշխատանքին: Համաժողովի ընթացքում միջազգային մարզական ոլորտի պատասխանատուները խոսել են տարվա ձեռքբերումների մասին, անդրադարձել համաշխարհային սպորտում առկա խնդիրներին, մատնանշել դրանք հաղթահարելու ուղիները: Գագիկ Ծառուկյանը նաեւ բազմաթիվ հանդիպումներ եւ առանձնազրույցներ է ունեցել համաշխարհային սպորտի ղեկավարների հետ, տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Պրահայից հաղորդում է իմ գործընկեր Վարդուհի Մելտոնյանը: