Եվրոմոթորս ընկերության շնորհիվ BMW i8 –ը հասանելի է նաև Հայաստանում

BMW -ի պաշտոնական նեկայացուցիչ Եվրոմոթորս ընկերության շնորհիվ BMW i8 –ը հասանելի է նաև Հայաստանում: Փարավոն հանգստի և ժամանցի համալիրի Կոլիզեյ սրահում տպավորիչ շոու ծրագրի ուղեկցությամբ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ հայ ավտոսիրողներին է ներկայացվել ապագայի ավտոմեքենա համարվող BMW i8-ը: Շնորհանդեսին ներկա էին Եվրոմոթորս ընկերության տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, համաշխարհային ճանաչում ունեցող BMW Group-ի BMW i բրենդի միջազգային մենեջերը, Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի ավագ որդին՝ Նվեր Ծառուկյանը, Մուլտի գրուպ կոնցեռնի գլխավոր տնօրենը, Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա գործարարներ ու հյուրեր: