Գ.Ծառուկյանը խաղողի մթերման մեկնարկից առաջ հանդիպել է խաղողագործների հետ

Հայաստանի ամենախոշոր մթերող Երևանի «Արարատ» Կոնյակի գինու օղու կոմբինատը սեպտեմբերի 16-ից սկսել է խաղողի լայնածավալ մթերման աշխատանքները: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր, կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն, մթերման մեկնարկից առաջ հանդիպել է Արմավիրի և Արարատի մարզի խաղողագործների հետ, անձամբ հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով և լուծում տվել դրանց: Գագիկ Ծառուկյանը կոմբինատի տնօրինությանը հանձնարարել է մթերման ամբողջ ընթացքում առաջնորդվել բացառապես արդարության սկզբունքով՝ յուրաքանչյուր հարցում ընդառաջ գնալով խաղողագործներին: