Կայացավ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» մարզական միջոցառումը

Ավանդույթի համաձայն երեխաների պաշտպանության միջազգային  օրը հայ մանուկներին առաջիններից է  շնորհավորում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը , ով ջանք ու եռանդ չի խնայում երեխաների օրը տոնի վերածելու համար: ՀԱՕկ նախագահի նախաձեռնությամբ այսօր ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի մարզադահլիճում անցկացվել է՝ «Մենք ապագա օլիմպիականներն ենք» խորագիրը կրող  մարզամշակութային միջոցառում , որին մասնակցել են  Արմավիրի, Կոտայքի,  Արագածոտնի, Արարատի մարզերի և  Երևանի  25  մանկապարտեզների  200-ից ավելի  երեխաներ: Միջոցառմանը ներկա է եղել Գագիկ Ծառուկյանը որդու հետ, նաև օլիմպիական չեմպիոններ Ալբերտ Ազարյանը, Լևոն Ջուլֆալակյանը, Հոգսեն Միրզոյանը, Արթուր Ալեքսանյանը  և այլ աշխարհահռչակ մարզիկներ: