Հայաստանում անցկացվելու է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթ

Հունիսի 6-ին Հայաստանում անցկացվելու է «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցելու է ԱՊՀ անդամ 15 երկրի 25 գեղեցկուհի: Մրցույթի գլխավոր հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է: Եզրափակիչը տեղի է ունենալու «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրում: Մրցույթի մասնակիցներն արդեն Հայաստանում են: Գեղեցկուհիներն այսօր այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, շրջել թանգարանում և շուստովյան  պատմական մառաններում,  ծանոթացել հայկական կոնյակագործության պատմությանը: