«Մուլտի Վելնես» սպորտային համալիրը ճանաչվել է աշխարհի լավագույն համալիր

 

Մեկ օրում երկու հեղինակավոր մրցանակ. «Մուլտի Վելնես» սպորտային և ժամանցային համալիրը, մասնակցելով Չիկագոյում անցկացված նորաբաց սպորտային ակումբների ամենամյա միջազգային մրցույթին, ճանաչվել է աշխարհի լավագույն սպորտային և ժամանցային համալիր: Որպես միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող եզակի կառույց՝ այն ընդգրկվել է նաև աշխարհի լավագույն մարզաակումբների պլատինե կատալոգում: Մրցանակները հանձնվել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին և նրա ավագ որդուն՝ Նվեր Ծառուկյանին: