Բարձրագույն պարգև Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի կողմից

207 երկիր աշխարհի 5 մայրցամաքներից, համաշխարհայի սպորտի ավելի քան 1000 ներկայացուցիչ:  Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 21-րդ գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը: Ասամբլեայի ընթացքում տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Գագիկ Ծառուկյանը համաշխարհային սպորտի զարգացման և օլիմպիական գաղափարների տարածման գործում ունեցած նշանակալից ավանդի համար Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի կողմից պարգևատրվել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի բարձրագույն պարգևով: