Ցավակցական ուղերձ Վլադիմիր Բարխուդարյանի մահվան կապակցությամբ

 Խոր ցավ ապրեցի` տեղեկանալով ականավոր պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի մահվան մասին: Անասելի մեծ է Վլադիմիր Բարխուդարյանի գիտական գործունեության նշանակությունը, որը հիմնականում ընթացել է հայկական գաղթավայրերի, պատմագիտության և հայռուսական հարաբերությունների հիմնահարցերի մշակման ուղղությամբ: Բարխուդարյանը նաև լուրջ ներդրում է ունեցել անկախություն ձեռք բերելուց հետո դպրոցներում պատմության դասագրքերի ստեղծման գործում:
Կորստի այս ծանր պահին Վլադիմիր Բարխուդարյանի ընտանիքին ու հարազատներին եմ հղում իմ անկեղծ ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերը: