900 ուսանող այսօր արժանացել է «Գագիկ Ծառուկյան» անվանական կրթաթոշակի

Ուսանողների տոնը լավագույն առիթ ևս մեկ անգամ երիտասարդներին մեկ հարկի տակ համախմբելու համար: Ավելի քան 15 տարի Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Ուսանողների միջազգային տոնը Հայաստանում նշվում է մեծ շուքով: Ավանդույթի համաձայն տոնական այս օրը մեր երկրի հազարավոր երիտասարդների հետ է անցկացնում  նաև Գագիկ Ծառուկյանը: Ուսանողների հետ ջերմ ու անմիջական հանդիպման ժամանակ  Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հորդորել է երբևէ չմտածել Հայաստանից գնալու մասին և ստացած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ  հայրենիքի զարգացման: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այս տարի մի քանի անգամ ավելացվել է անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը՝ նրանց շարքերում ընդգրկելով նաև սիրիահայ ու սփյուռքից հայրենիք եկած մի քանի տասնյակ ուսանողների:  Այսպիսով,  Հանրապետության բոլոր  բուհերի  բարձր առաջադիմություն ունեցող  900  ուսանող այսօր  արժանացել են Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվանական կրթաթոշակի: