Կայացել է «Լույսի ձայներ» ֆիլմի 2-րդ փակ դիտումը

Արդեն երկրորդ անգամ մեծ էկրանին ցուցադրվել  է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ պատրաստված,  ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմը: Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվել ու հանդիսատեսի դատին է հանձվել բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, երկրորդ անգամ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը: Հայաստանի փոքրիկ երգիչների Շվեյցարիայում կատարած համերգային շրջագայության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Ջավահիր Ծառուկյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանը  ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և օտարերկրացի հյուրեր ու արվեստագետներ: