Բացվել է տարածաշրջանում եզակի «Մուլտի Գրանդ» հյուրանոցը

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ու անգլիացի գործընկերների հետ համատեղ հսկայական ներդրումների արդյունքում այսօր արդեն իրականություն է դառնում «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կենսագործումը:
 Շնորհիվ Գագիկ Ծառուկյանի՝ արտասահմանցի  գործարարները տեսել են հուսալի գործընկերոջ: Գիտեն, որ ներդրումներ կատարելով իրենց համար օտար հողում, կա մեկը, որը պատասխանատվությամբ է վերաբերվում յուրաքանչյուր նմանօրինակ գործակցության, որը Հայաստան կբերի նորանոր ներդրումներ՝ նորանոր աշխատատեղերով: Դարեն Քինը անթաքույց հիացմունքով է խոսում «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրի ու անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ գործակցության մասին:
Բացման պատիվը  վերապահված է համալիրի համասեփականատեր Դարեն Քինին և Գագիկ Ծառուկյանի ավագ  որդուն՝ Նվերին: