Երևանի «Արարատ» Կոնյակի գինու օղու կոմբինատը շարունակում է խաղողի մթերումը

Սեպտեմբերի 17-ից Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի Արմավիրի և Մասիսի խաղողի մթերման կայանները խաղողագործների առաջ բացել են հյուրընկալ դռները: Ավանդույթի համաձայն ամեն տարի մթերման մեկնարկին Մուլտի գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է խաղողագործների հետ, լսում նրանց մտահոգող խնդիրները: Այս տարի նույնպես Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հուսահատության մեջ հայտնված խաղողագործների հետ և վստահեցրել է՝  գյուղացիներից որևէ մեկի  չարչարանքն ու ամբողջ տարվա ապրուստի միջոցը ջուրը չի ընկնի և ոչ մի խաղողագործ դժգոհ չի հեռանա կոմբինատի մթերման կայաններից: