Զմռսվել են անվանական տակառներ Ռ.Պաուլսի և Վ.Տրետյակի անուններով

Լատվիացի հանրահայտ երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսը, 20-րդ դարի լավագույն հոկեյիստ, աշխարհահռչակ Վլադիսլավ Տրետյակն ու Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը հյուրընկալվեցին Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, հանդիպել են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ: Այս մասին հաղորդում է ԲՀԿ-ի պաշտոնական կայքը: Օտարերկրացի պատվավոր հյուրերը շրջել են կոմբինատի թանգարանով, ծանոթացել հայկական կոնյակագործության դարավոր պատմությանն ու շուստովյան հարուստ ավանդույթներին, հիացել այնտեղ պահվող հազվագյուտ ու բացառիկ նմուշներով: Գագիկ Ծառուկյանը համաշխարհային մեծության լեգենդների եւ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի համար հաճելի անակնկալ էր պատրաստել: Ի պատիվ հյուրերի՝ տեղի է ունեցել անվանական տակառների զմռսման հանդիսավոր արարողություն: