Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը135 տարեկան է

Հոբելյանական տարեդարձի հանդիսավոր արարողությանը ներկա էին աշխարհի բազմաթիվ երկրների հարյուրավոր գործընկերներ և ալկոհոլային աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչներ:
Հոբելյանի խորհուրդն ամբողջացավ երկու տակառների զմռսման հանդիսավոր արարողությամբ: Վերածննդի և դարի տակառները բացվելու են 20 տարի անց միայն: